Անատոմիա և ֆիզիոլոգիա
9 հետաքրքիր փաստ մարդու ոսկրերի մասին. news.am
NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մարդու ոսկրերի մասին 10 հետաքրքիր փաստ։
1. Համարվում է, որ չափահաս մարդու օրգանիզմում 206 ոսկր կա, երեխայի մոտ դրանք 300-ն են: Դա բացատրվում է նրանով, որ մեծանալու ընթացքում որոշ ոսկրեր սերտաճում են՝ ավելի մեծ ոսկրեր կազմելով: Որոշ մասնագետներ, սակայն, պնդում են, որ որոշել մարդու ոսկրերի ստույգ թիվը հնարավոր չէ:
2. Ամեն 5-րդ մարդու մոտ ողերի քանակն այլ է:
3. Ամեն 20-րդ մարդու մոտ ավելորդ ողեր կան, ընդ որում՝ տղամարդկանց մոտ այս շեղումները հանդիպում են ավելի հաճախ, քան կանանց մոտ:
4. Առավել հաճախ կոտրվող ոսկրն անրակն է: Նաեւ շատ հաճախ են կոտրվում ձեռքերի ոսկրերը, դաստակի ոսկրերը, ոտքերի մատների ոսկրերը:
5. Ամենապինդ ոսկրերն ազդրերի ոսկրերն են: Ասում են՝ դրանք բետոնից էլ ամուր են:
6. Ամենակարճ ոսկրն ականջի ոսկրիկն է, որը գտնվում է միջին ականջում եւ թմբկաթաղանթի տատանումները փոխանցում է ներքին ականջի զգայուն բջիջներին: Ոսկրիկն աշխատում է լծակի պես՝ ավելացնելով ձայնային ալիքների ճնշումը, դրա երկարությունը 2-4 մմ է:
7. Մարդու մարմնի ամենաերկար ոսկրը ազդրի ոսկրն է: Դրա երկարությունը կազմում է մարդու հասակի 27,5 տոկոսը:
8. Չափահաս մարդու ոսկրային զանգվածը կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 15 տոկոսը։
9. Մեր կմախքի բջիջները մշտապես թարմանում են, ինչի արդյունքում ամեն 7 տարին մեկ մենք միագամայն նոր կմախք ենք ստանում, որը ոչ մի ընդհանուր բջիջ չունի այն կմախքի հետ, որը կար 8 տարի առաջ:
Կարդացեք նաև
Մեկ րոպե տևողությամբ հոլովակում ամեն ինչ բացատրվում է: Պարզվում է ոչ մի վտանգ չի սպառնում ձեզ, երբ ճտտացնում եք մատերը...
14.04.2015
Մեզ թվում է, որ լավ գիտենք մեր օրգանիզմն ու դրա պահանջները և օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները, սակայն իրականում մարդու մարմինը հաճախ տարակուսանքի մեջ է գցում`...
08.04.2015
Մեզնից շատերն անգամ պատկերացում չունեն` որքան յուրատեսակ են աչքերը: Տեսողական օրգանը մի ամբողջական մեխանիզմ է, որը կազմված է միլիարդավոր փոքր դետալներից, որոնք թույլ են տալիս...
10.03.2015
Մեր օրերում մարդիկ հաճախ մտածում են սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, ճարպակալման եւ այլ խնդիրների մասին՝ մոռացության մատնելով մի շարք կարեւոր օրգան...
06.02.2015
Մարդու մաշկը` բացառությամբ ափերն ու ներբանները, ծածկված է բազմաթիվ մազապարկերով, իսկ յուրաքանչյուր մազապարկում կա մկան, որը բարձրացնում է մազը...
17.10.2014
Կարծում եք՝ շա՞տ բան գիտեք ձեր ոտքերի մասին: NEWS.am Medicine-ը 10 հետաքրքիր փաստ է հավաքել, որոնց մասին, ամենայն հավանականությամբ, մինչ այժմ տեղյակ չէիք...
25.07.2014
Ամեն օր հազարավոր մարդիկ հեռացնում են իրենց իմաստության ատամները, նշագեղձերը ու կույրաղիքը, եւ ցավը մեղմվելուց հետո նրանք վերադառնում են իրենց գործերին...
27.05.2014
Ներզատիչ համակարգը նյարդային համակարգի հետ միասին կարգավորում է մարմնի գործունեությունը։
Ներզատիչ համակարգը բաղկացած է ներզատիչ գեղձերից (նկ. 2.13)...
23.01.2013
ՀԱՐՑ: Իմ ընկերոջ մոտ վառ արտահայտված է ադամախնձորը: Ինչի՞ հետ է դա կապված և արդյոք վտանգավոր չէ: Եվ ինչու՞ է այն արտահայտված միայն տղաների մոտ...
23.01.2013
Նյարդային համակարգը կարգավորում Է մարմնի գործունեությունը։ Նյարդային համակարգն ապահովում Է մարմնի և արտաքին միջավայրի կապը։ Մարմնի բոլոր ռեակցիաները՝ արտաքին աշխարհից ստացվող գրգիռների նկատմամբ, պայմանավորվում են նյարդային համակարգի...
23.01.2013
Մարմնի հենաշարժական ապարատի հենք հանդիսացող կմախքի ոսկրերն իրար միացնող շարակցահյուսվածքային փակեղների և կապանների միջոցով կազմված բազմաթիվ հոդերը բավարար չեն շարժումներ իրականացնելու համար...
18.07.2012
Անկասկած, ճնշմանը դիմանալու զարմանալի հատկության շնորհիվ, իրավամբ, ոսկորը մարդկային ճարտարագիտության գլուխգործոց է: Մարդու կմախքը բաղկացած է 206 ոսկրերից և 68 հոդերից...
11.07.2012
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ